ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ամառը վերադառնում է

    Ամառը վերադառնում է

    29.09.2016| 14:49
    Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:
  • Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

    Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

    29.09.2016| 11:52
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։
  • Իրադրությունն առաջնագծում

    Իրադրությունն առաջնագծում

    29.09.2016| 11:00
    Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց:
  • Գերմանացիները ՊՆ-ում

    Գերմանացիները ՊՆ-ում

    29.09.2016| 09:58
    ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
  • Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե

    Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե

    29.09.2016| 09:57
    Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
  • Պուտինը հնարավոր է հոկտեմբերին այցելի Անկարա

    Պուտինը հնարավոր է հոկտեմբերին այցելի Անկարա

    29.09.2016| 09:56
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Թուրքիա հոկտեմբերին՝ հայտնել է նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
  • Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները

    Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները

    29.09.2016| 09:55
    ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է խաղողագործների հետ:
  • Վարչապետը բնապահպանության նախարարությունից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ

    Վարչապետը բնապահպանության նախարարությունից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ

    29.09.2016| 09:54
    Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
  • Կարապետյան. Պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք

    Կարապետյան. Պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք

    29.09.2016| 09:50
    Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար և նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը, պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ:
  • Ոստիկանությունը պարզաբանում է կենսաչափական անձագրերի տրամադրմանն առնչվող հարցերը

    Ոստիկանությունը պարզաբանում է կենսաչափական անձագրերի տրամադրմանն առնչվող հարցերը

    29.09.2016| 09:47
    Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել: